Անգլիական գրանդը պատրաստվում է խառնել Բավարիայի խաղաքարտերը Կոլո-Մուանիի տրանսֆերի հարցում
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Բավարիան» է, սակայն գործին պատրաստ է խառնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընդ որում, աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» գործարքի հարցում այժմ ավելի ակտիվ գործողություններ են ձեռնարկում, քան «ռեկորդ մայսթերը»։
Այդուհանդերձ, 24-ամյա ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել և որևէ ակումբի խոստում չի տվել։
Նշվում է, որ այժմ նրա գործակալներն ուսումնասիրում են շուկան` հասկանալու համար ֆրանսիացի հարձակվողի կարիերան շարունակելու լավագույն տարբերակները։
Հավելենք, որ Ռանդալ Կոլո Մուանին ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Այնտարխտի» շարքրերը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռանդալ Կոլո-Մուանի, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ