Բավարիան սկսել է կասկածել Սալիհամիջիչի ունակությունների վրա
«Բավարիայի» ղեկավար պաշտոններում, հնարավոր է, շուտով լուրջ փոփոխություններ տեղի ունենան։
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, մյունխենյան ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ շարունակելու է համագործակցությունը սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» սկսել է կասկածել բոսնիացի ֆունկցիոների ունակությունների և կոմպետենտության վրա։
Նշվում է, որ «ռեկորդ մայսթերի» ղեկավարության ներսում սկսել են կարծել, որ «Բավարիան» բավական մեծ ակումբ է Սալիհամիջիչի համար։
Արդեն կան խոսակցություններ նաև, որ կասկածի տակ է նաև ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Կանի ապագան, ում տնօրենների խորհուրդը համարում է ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն։
Նշենք, որ «Բավարիան» զբաղեցրած պաշտոնից վերջերս հեռացրեց գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին, ում փոխարինեց Թոմաս Տուխելը, ինչից հետո ակումբը դուրս մնաց Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկություններից, իսկ Բունդեսլիգայի շրջանակում «ռեկորդ մայսթերը» նահանջել է երկրորդ հորիզոնական` առաջատարությունը զիջելով «Բորուսիա Դորտմունդին»։
Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ թիմի ֆուտբոլիստների միջև լուրջ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում Սադիո Մանեն հարվածել էր Լերոյ Սանեին։
Վերջում ավելացնենք, որ Հասան Սալիհամիջիչը, որպես ֆուտբոլիստ, 1998-2007 թթ. հանդես է եկել հենց «Բավարիայի» կազմում (365 հանդիպում, 47 գոլ, 53 գոլային փոխանցում), իսի 2020 թ. հուլիսից զբաղեցնում է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Հասան Սալիհամիջիչ, Օլիվեր Կան