Թրիլլեր Լոնդոնում. Արսենալը 90-րդ րոպեին խուսափեց պարտությունից Սաութհեմպտոնի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահ «Սաութհեմպտոնի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 3:3 հաշվով։
«Զինագործները» մինչև 88-րդ րոպեն պարտվում էին 1:3 հաշվով, սակայն կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խուսափել պարտությունից։
Միկել Արտետայի թիմի կազմից գոլերը խփեցին Գաբրիել Մարտինելին, Մարտին Էդեգորն ու Բուկայո Սական. վերջինս աչքի ընկավ 90-րդ րոպեին` փրկելով իր թիմին պարտությունից։
«Սրբերի» կազմից աչքի ընկան Կարլոս Ալկարասը, Թեո Վոլքոթն ու Դուե Չալետա-Ցարը։
Այս ոչ-ոքիից հետո «Արսենալը» վաստակեց 75 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Լոնդոնյան ակումբը մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 5 միավորով, որը, սակայն, «զինագործների» համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։
«Սաութհեմպտոնը», 24 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Գաբրիել Մարտինելլի, Դուե Չալետա Ցար, Թեո Վոլքոտ, Կարլոս Ալկարաս, Մանչեսթեր-Սիթի, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Սաութհեմփթոն