Աշխարհահռչակ ռեժիսորը կարծում է, որ Մոուրինիոն կատարյալ չարագործ է Ջեյմս Բոնդին նվիրված ֆիլմի համար
Աշխարհահռչակ անգլիացի կինոռեժիսոր Սեմ Մենդեսը կարծում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Ջեյմս Բոնդին նվիրված ֆիլմի համար կատարյալ չարագործ է։
«Ո՞վ է առավել համապատասխան Բոնդի մասին ֆիլմում գլխավոր չարագործի դերին: Ժոզե Մոուրինիոն։ Դուք առավել համապատասխան մարդ չեք գտնի, այդպես չէ՞»,- նշել է Մենդեսը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Նշենք, որ Ջեյմս Բոնդի կերպարն ստեղծվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգի կողմից, որի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնցից երկուսի ռեժիսորը եղել է հենց Մենդեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Ջեյմս Բոնդ, Ռոմա, Սեմ Մենդես