ՊՍԺ-ն ու Բենֆիկան կրկին չպարզեցին հաղթողին` բաժանվելով խաղաղությամբ🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Վճռորոշ դարձան նշանակված երկու 11-մետրանոցները. փարիզյան ակումբի կազմից այն դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն, «արծիվների» կազմից` Ժոաո Մարիուն։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Մաքքաբի Հայֆա» 2:0 «Յուվենտուս»
H խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ – 8 միավոր
- «Բենֆիկա» – 8 միավոր
- «Յուվենտուս» – 3 միավոր
- «Մաքքաբի Հայֆա» – 3 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ