174 զոհ! Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է արյունահեղությամբ🎥
Ինդոնեզիայի բարձրագույն դիվիզիոնի 11-րդ տուրի շրջանակում «Փերսաբայան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Արեմային»։
Այդուհանդերձ, այս հանդիպումը վերածվել է արյունահեղության։
Գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից քիչ հետո «Կանդջուրուհան» մարզադաշտում հավաքված երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, ինչից հետո սկսվել են անկարգություններ։
Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն սկսել են կիրառել հատուկ միջոցներ` արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ, ինչի հետևանքով, ըստ BBC-ի վերջին տվյալների, զոհվել է 174 մարդ։
Հաղորդվում է, որ ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով խաղադաշտում զոհվել է միայն 34 մարդ։
Կիրառված արցուքաբեր գազի հետևանքով երկրպագուներն սկսել են խուճապի մատնվել, սկսվել է հրմշտոց։
Բազմաթիվ մարդիկ էլ մահացել են հիվանդանոցներում շնչառական և այլ մարմնական վնասվածքների հետևանքով։
Հատկանշական է, որ «Կանդջուրուհան» մարզադաշտը տեղավորում է 38 հազար երկրպագու, սակայն հանդիպմանը ներկա է եղել մոտ 42 հազար մարդ։
Նշվում է, որ այս «Արեմա» – «Փերսաբայա» հանդիպումը Մալանգ քաղաքի դերբին է, ինչի հետևանքով էլ հանդիպման նկատմամբ մշտապես մեծ հետաքրքրություն կա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արեմա, Ինդոնեզիայի առաջնություն, Փերսաբայա