Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրու Ալմեյդան, պորտուգալացի հարձկավողը որոշել է չհեռանալ մանկունյական ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` 37-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա մեծապես ազդել է «Ռեալ Մադրիդում» նրա նախկին խաղընկեր Կազեմիրոյի` «կարմիր սատանաների» շարքերը համալրելու հանգամանքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու որոշում է կայացրել, քանի որ դժոգ է «կարմիր սատանաների» վարած տրանսֆերային քաղաքականությունից և ամբցիաներից։
Դրան զուգահեռ, 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հավանական տրանսֆերի հարցում բանակցություններ է վարել «Բավարիայի», «Բորուսիա Դորտմունդի», «Ատլետիկո Մադրիդի» և մի շարք այլ ակումբների հետ, սակայն այդպես էլ դրանցից որևէ մեկը չցանկացավ պորտուգալացի հարձակվողին հրավիրել իր շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժե Մենդեշ, Կազեմիրո, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ