Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլստ
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանոը Ռոնալդուն։
37-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում ապրիլին անցկացրել 4 հանդիպում` դառնալով 5 գոլի հեղինակ։
Քվեարկության արդյունքներով պորտուգալացի ֆուտբոլիստն առաջ է անցել Նաթան Քոլինզից («Բարնլի»), Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Բրունո Գիմարայեշից («Նյուքասլ»), Գաբի Ժեզուսից («Մանչեսթեր Սիթի»), Հին Մին Սոնից («Տոտենհեմ»), Տիագո Ալկանտարայից («Լիվերպուլ») և Լանդրո Տրոսարդից («Բրայթոն»)։
Նշենք, որ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում արդեն վեցերորդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու այդ ցուցանիշով հավասարվեց Հարի Քեյնին («Տոտենհեմ») և Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Սերխիո-Ագուերո