Անչելոտի. «Գվարդիոլան հանճարեղ նորարար է»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումից առաջ Կառլո Անչելոտին գնահատել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքը։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչն արձագանքել է լրագրողի այն նկատառմանը, թե Չեմպիոնների լիգայի «Սիթի» – «Ռեալ» հանդիպումը կլինի «արքա» Կառլոյի և «արքայազն» Պեպի դիմակայությունը։
«Կարծում եմ` արքան ավելի մեծ է, քան արքայազնը, ուստի ես պետք է ընդունեմ դա:
Ամեն դեպքում, Գվարդիոլան հանճարեղ նորարար է։ Նա հարձակվողական ոճ է առաջարկում բոլորիս և ինչ-որ նոր բան բերեց ֆուտբոլային աշխարհ։
Նա ճիշտ էր, երբ ասում էր, որ մարզիչները չեն հաղթում հանդիպումները։ Ամենաշատը, ինչ կարող է անել մարզիչը, պարտվելն է խաղում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ