Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Բարսելոնային🎥

Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Բարսելոնային🎥

19/04/2022 - 00:58

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը վերածել գոլի ու հաղթանակ կորզել. 48-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Պերեսը։

«Բարսելոնան» էլ, ունենալով խաղային ու տարածքային առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից։

Հանդիպման հերոս դարձավ «Կադիսի» դարպասապահ Ժերեմիաս Լեդեսման, ով իր անվան դիմաց 6 սեյվ գրանցեց։

Այս հաղթանակից հետո «Կադիսը» վաստակեց 31 միավոր` բարձրանալով 16-րդ հորիզոնական։

«Բարսելոնան» մնաց 60 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023