Պաշտոնական. Բարսելոնան գնեց Ռասինգի 18-ամյա ֆուտբոլիստին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։
«Բլաուգրանան» 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչև 20 միլիոնի։
Ֆուտբոլիստի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 100 մլն եվրո։
Հավելենք, որ Տորեն սկզբնական շրջանում հանդես է գալու «Բարսելոնա Բ»-ի կազմում։
Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռասինգի» սան է, որի կազմում անցկացրել է 48 հանդիպում` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Պաբլո Տորե, Ռասինգ, տրանսֆերներ