Աղբյուր. «Սպարտակին կհեռացնեն Եվրոպա լիգայի խաղարկությունից»
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Սպարտակ Մոսկվան» պետք է մրցի «Լայպցիգի» դեմ։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Bild-ը, մարտի 10-ին և 17-ին նախատեսված դիմակայությունները չեն կայանա, ինչի արդյունքում գերմանական ակումբը միանգամից կնվաճի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
«Մենք սերտ կապի մեջ ենք ֆուտբոլային ասոցիացիաների հետ և լիովին վստահում ենք ՈՒԵՖԱ-ին։
Մենք ենթադրում ենք, որ խաղերը կչեղարկվեն»,- ասել է «Լայպցիգի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ, հնարավոր է, «Սպարտակ» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը կայանա չեզոք դաշտում և անցկացվի Երևանում։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եվրոպական գրեթե բոլոր երկրները փակել են իրենց օդային սահմանը Ռուսաստանի հետ և չեն իրականացնում չվերթներ դեպի այդ երկիր, իսկ ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի հետևանքով արգելվել է Ռուսաստանում անցկացնել միջազգային հանդիպումներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Լայպցիգ, Սպարտակ-Մոսկվա