Բենֆիկան 10:0 հաշվով ջախջախել է Նասիոնալին (տեսանյութ)
Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում«Բենֆիկան» սահմանեց թիմի համար նոր ռեկորդ՝ ուղարկելով 10 անպատասխան գնդակ «Նասիոնալի» դարպասը։
Վերջին խոշոր հաշվով հաղթանակը թիմը գրանցել էր 2009 թվականին՝ Ժորժե Ժեզուսի գլխավորությամբ հաղթելով «Վիտորիային» 8:1 հաշվով։
Հետաքրքիրն այն է, որ տանտերերը կատարել են 24 հարված, որից 14-ը դարպասին, 4-ի դեպքում փրկել է դարպասապահը, իսկ մնացած 10 հարվածները վերածվել են գոլի: Գոլի հեղինակ են դարձել միանգամից 9 ֆուտբոլիստ, և միայն ավելացված ժամանակում Ժոնասը խփել է իր 2-րդ գոլը։