Բելգիացի հարձակվողի «կարիճ» տեսակի հարվածով գերանհավանական գոլն ԱԶ Ալկմարի դարպասը🎥
Հոլանդական Էրեդիվիզիայի 10-րդ տուրի շրջանակում «Գրոնինգենը» 2:0 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին»։
Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է 21-ամյա բելգիացի հարձակցող Սիրիլ Նգոնգեն` «կարիճ» տեսակի հարվածով դառնալով գերանհավանական գոլի հեղինակ։
Հավելենք, որ Նգոնեն ընթացիկ մրցաշրջանում Էրեդիվիզիայի շրջանակում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ և առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է` 3-4-րդ հորիզոնականները կիսելով «Ֆեյենորդի» հարձակվող Բրայան Լինսեի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Գրոնինգեն, Էրեդիվիզիա, Սիրիլ Նգոնգե