Պաշտոնական. Վիլյառեալը պայմանագիր կնքեց Տոտենհեմի նախկին պաշտպանի հետ
Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի հետ
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+2» ձևաչափով, իսկ իվուարցի եզրային ֆուտբոլիստը «դեղին սուզանավի» շարքերը համալրել է անվճար, քանի որ ս/թ օգոստոսի 31-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակով։
Օրյեն նոր ակումբի կազմում հանդես կգա «25» համարի մարզաշապիկով։
Հավելենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Տոտենհեմն» էր, որի կազմում հանդես է եկել 2017-2021 թթ.։ Օրյեն լոնդոնյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 110 հանդիպում` դառնալով 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Սերժ Օրյե, Վիլյառեալ, Տոտենհեմ, տրանսֆերներ