Հոֆֆենհայմը կամային հաղթանակ տոնեց Վոլֆսբուրգի նկատմամբ🎥
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Ռիդլե Բակուն` առաջ մղելով «Վոլֆսբուրգին»։
Չնայած «Հոֆֆենհայմն» առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն «գյուղացիները» հետագայում 3 գնդակ խփեցին և տոնեցին կամային հաղթանակ։
«Գյուղացիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Անդրեյ Կրամարիչը, Քրիստոֆ Բաումգարտներն ու Պավել Կադերաբեկը։
Հավելենք, որ «Հոֆֆենհայմի» կազմում այս հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը, ով խաղն սկսեց մեկնարկային րոպեներից և փախարինվեց 70-րդ րոպեին։
Այսպիսով, «Հոֆֆենհայմը» 3:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին», վաստակեց 8 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
«Գայլերն» էլ մնացին նախապես վաստակած 13 միավորով և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Կրամարիչ, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Պավել Կադերաբեկ, Ռիդլե Բակու, Վոլֆսբուրգ, Քրիստոֆ Բաումգարտներ