Ինչպե՞ս է Լա լիգայում աշխատում տրանսֆերային շուկան
Ամռանը սովորաբար տեղի են ունենում բազմաթիվ տեղափոխություններ։ Նոր մեկնարկելիք մրցաշրջանից առաջ ակումբներն ամրապնդում են իրենց կազմը` կատարելով բոլոր ճշգրտումները, թե որ դիրքի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ մարզչական շտաբի համար։
Բայց, ինչպե՞ս է այդ գործընթացը տեղի ունենում կուլիսների հետևում։ Ի՞նչ պետք է անեն ակումբները խաղացողի հետ պայմանագիր կնքելիս, որպեսզի կարողանան նրան գրանցել Լա լիգայում։ Ի՞նչ է ներառված Լա լիգայի Տնտեսական վերահսկողության և թիմերի ծախսերի սահմանափակումների օրենքներում։
Interfootball-ի ու Լա լիգայի համագործակցության շրջանակում այժմ կփորձենք խոսել այս ամենի մասին` տալով շատ հարցերի պատասխաններ։
Տնտեսական վերահսկողությունը կանոնակարգող շրջանակ է, որն ինքնադրսևորվել է Լա Լիգայի ակումբների և SAD-ների (հանրային սահմանափակ ընկերություններ) կողմից, որոնք գործարկվել են 2013 թվականին ՝ նպատակ ունենալով ֆինանսական վերանայման միջոցով ապահովել ակումբների ֆինանսական կայունությունը։ Այս ամենը վերաբերում է Լա լիգայի և Սեգունդայի ակումբներին, որոնք ենթարկվում են նույն օրենքներին։
Այդ օրենքները ՈՒԵՖԱ-ի ֆինանսական fair-play-ից տարբերվում են նրանով, որ Լա լիգայի տնտեսական վերահսկողությունն ունի կանխարգելիչ բնույթ։ Ակումբները նախապես իմանում են, թե որքան կարող են ծախսել տվյալ տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչը նրանց թույլ է տալիս չխախտել սահմանված օրենքները` խուսափելով նաև անկայուն պարտքեր կուտակելուց։
Դիտարկելով եվրոպական մյուս թոփ լիգաները` այս օրենքը թույլ է տալիս Լա լիգային տարբերվել մյուսներից, երբ խոսքը վերաբերում է տրանսֆերային շուկային։
Ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելիս Լա լիգայի շրջանակում հիմնաքարային տեղ ունի, այպես կոչված, ակումբների ծախսերի սահմանաչափը։ Սա այն գումարն է, որը յուրաքանչյուր ակումբ կարող է օգտագործել իր ծախսերը հոգալու համար։
Շատ կարևոր է ընդգծել, որ ակումբները կազմված են «գրանցելի» և «չգրանցվող» մասերից։ «Գրանցելի» կազմի մեջ մտնում են «1-25» համարների ներքո հանդես եկող ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչը, վերջինիս առաջին օգնականը, ֆիզպատրաստության մարզիչը և նմանատիպ այլ կարգավիճակ ունեցող մարզիչներ։
Դրան զուգահեռ, կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր գրանցված չեն ակուկբի որևէ թիմում և նաև այնպիսիք, ովքեր արդեն հեռացել են ակումբից, սակայն շարունակում են եկամուտ բերել տվյալ ակումբին (օրինակ` նրա տրանսֆերից ակումբը շարունակաբար հավելավճարներ է ստանում)։
Այդ ամենը վերաբերում է ոչ միայն տվյալ մասնագետների աշխատավարձերին, այլև տարբեր այլ գործոնների, ինչպիսիք են փոփոխական վճարումները, հեռուստատեսային իրավունքների վաճառքի վճարումները, գործակալներին վճարվող գումարները, սոցիալական ապահովության վճարումները, փոխհատուցումները, անդորրագրերի վճարումները և այլն։
Որպես կանոն` եթե ակումբները ցանկանում են գրանցել որևէ ֆուտբոլիստի, պետք է տեղավորվի ծախսերի սահմանաչափի շրաջանում։
Դիտարկելով ծախսերի սահմանաչափը սահմանող բոլոր գործոնները` յուրաքանչյուր ակումբի համար այն ուղիղ համեմատական է մի պարզ, բանաձևի. բյուջետային ոչսպորտային ծախսերը հանվում են նախատեսված եկամտից` հաշվի առնելով նաև պարտքի մարումները։ Այսինքն, ակումբները պետք է ծախսեն իրենց «մաքուր» եկամուտը։ Ահա, օրինակ, վերջերս ավարտված 2020/21 մրցաշրջանի շրջանակում ակումբների ցուցանիշներն` ըստ ծախսերի սահմանաչափի։
Երբ ակումբները կամ հանրային սահմանափակ ընկերությունները ցանկանում եմ պայմանագիր կնքել որևէ ֆուտբոլիստի հետ, նրանք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկում են Լա լիգայի ղեկավարությանը, որն էլ, իր հերթին, պետք է թույլ տա կամ մերժի խաղացողի գրանցումը` հիմնվելով գործող օրենքների և ծախսերի սահմանաչափի վրա։ Գոյություն ունի գնահատող մարմին, որը, օգտվելով անկախ փորձագետների տրամադրած հաշվետվություններից և հետևելով բոլոր սահմանված օրենքներին, կարող է վերանայել ցանկացած գործարք, որպեսզի համոզված լինի, որ այն համապատասխանում է շուկայական արժեքին և/կամ տնտեսական միտումներին։
Այս ամենը հաստատում է, որ Լա լիգայի ակումբներում բոլոր ֆուտբոլիստների գրանցումը համապատասխանում է Տնտեսական վերահոսկողությանը։ Միայն այս տարբերակով է հնարավոր ապահովել առողջ մրցակցություն, և որ ակումբները խուսափեն ֆինանսական իրավախախտումներից։ Բացի դրանից, այն թույլ է տալիս, որպեսզի ակումբները կայուն աճ գրանցեն։
Լա լիգայում Տնտեսական վերահսկողության կիրառումը և ակումբների պատասխանատվությունը արդեն իսկ շոշափելի օգուտներ են բերել. 2014-19 թթ. ընթացքում ակումբներն իրենց ընդհանուր եկամուտն ավելացրել են 250%-ով։ Բացի դրանից, ակումբների` պետական մարմիններին պարտքը 2013 թ. սկսած 650 մլն եվրոյից նվազել է մինչ 23 միլիոնի։ Ավելին, խաղացողների աշխատավարձերի չվճարման վերաբերյալ բողոք-դիտումները, անցնող տարիների համեմատ, էականորեն նվազել են։ Եթե 2011 թվականին գրանցվել է աշխատավարձի ուշացման կամ չվճարման 89 մլն եվրոյի դեպք , ապա 2021-ին` 1.5 միլիոնի։
Առավել պարադոքսալ է այն, որ Լա լիգան եվրոպական թոփ-5 լիգաներից միակն է, որը զուտ շահույթով է ավարտել 2019/20 մրցաշրջանը, և դա այն դեպքում, երբ առաջնության միջնամասից սկսած, ողջ աշխարհում բռնկվեց կորոնավիրուսի համաճարակը։
2019/20 մրցաշրջանում Լա լիգայի մաքուր եկամուտը կազմել է 77 մլն եվրո, սակայն դրան զուգահեռ գերմանական Բունդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի կորուստը` 213 մլն եվրո, ֆրանսիական Լիգա 1-ինը ու Լիգա 2-ինը` գրեթե 500 մլն եվրո, իտալական Ա և Բ Սերիաներինը` 757 մլն եվրո, անգլիական Պրեմիեր լիգայինը և Չեմպիոնշիփինը` գրեթե 1 մլրդ եվրո։
Տնտեսական վերահսկողության ներդրման պահից ի վեր իսպանական ակումբների արդյունքները նույնպես իրենց սպասեցնել չտվեցին. նախորդ 24 եվրոպական տիտղոսներից 16-ը հաղթել են Լա լիգայի ակումբները։ Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները գիտեն, որ ներկայացնում են ֆինանսապես կայուն և մրցունակ առաջնություն։ Այդ ամենը կրկնակի հաջողություն է` հաշվի առնելով, որ աշխարհը դեռևս չի հաղթահարել Covid-19-ը։
Ո՞ր մարմիններն են էական դեր խաղում ծախսերի սահմանաչափի գործում
Երբ ակուկբը կամ հանրային սահմանափակ ընկերությունն ուղարկում են նոր խաղացողի փաստաթղթերը, Լա լիգայի տնտեսական վերահսկողության կառավարման մարմինը պատասխանատու է տրանսֆերի գրանցման հարցման թույլտվության համար։ Ավելին, Լա լիգան պատասխանատու է նաև յուրաքանչյուր ակումբի ծախսերի սահմանաչափի հաստատման համար։
Այդ որոշումների ընդունման համար գործում են մասնագիտացված մարմիններ և գործիքներ, որոնք երաշխավորում են օրենքների արդարացի կատարումը։ Լա Լիգայի Տնտեսական վերահսկողության բաժինը ներառում է վերլուծաբանների թիմը, Վավերացման մարմինը և տեխնոլոգիական սարքավորումները (ծրագրային ապահովում, բիզնես վերլուծություն, արհեստական բանականություն և այլն)։
Այս ամենն արվում է ակումբներին վստահեցնելու համար, որ կանոնները պահպանվում են տառացիորեն: Հետագա երաշխիքներ տալու համար կատարվում է տվյալների աուդիտ և անկախ փորձագիտական զեկույցների կազմում: Յուրաքանչյուր անճշտության և անհամապատասխանության դեպքում հնարավոր է դիմել Լա Լիգայի տնտեսական վերահսկողության հանձնաժողով, ՈՒԵՖԱ-ի բողոքարկման հանձնաժողով, Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիա կամ ցանկացած դատարան։
Տնտեսական վերահսկողության առանձնահատկությունները
Հասկանալի է, որ Տնտեսական վերահսկողության ընդհանուր կարգավորիչ շրջանակն ամուր է և այն պետք է համապատասխանի Լա լիգայի և Սեգունդայի բոլոր ակումբներին, բայց ոչ բոլոր ակումբներն են գործում միանման։ Որպես այդպիսին, կան որոշ յուրահատկություններ` հիմնված տարբեր հանգամանքների վրա։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ որևէ ակումբ գերազանցում է ծախսերի սահմանաչափը
Կապված Covid-19-ի հետ ստեղծված իրավիճակին` ակումբների եկամուտները կարող են կտրուկ նվազել, ինչից հետո տնտեսական վերահսկողության համակարգն սկսում է ուշադրություն դարձնել «1/4» օրենքին։
Ակումբների կառավարման համակարգը պետք է համախատասխանի «1/4» օրենքին և սահմանաչափը գերազանցելու դեպքում ակումբներին թույլատրվում է ծախսել նախապես կրճատված արժեքի ոչ ավելի, քան 25%-ը, այդուհանդերձ, որևէ ակումբ չի խոչընդոտվում որևէ ծախս հոգալու հարցում, բայց, միևնույն ժամանակ, դա երաշխավորում է, որ գերազանցված գումարը աստիճանաբար կրճատվում է մինչև պահանջվող ֆինանսական հավասարակշռության հասնելը:
Բացառությունը, որն արվել է 2020/21 տրանսֆերային պատուհանի համար, երկու լրացուցիչ կետ ավելացրեց «1/4» օրենքի համար։ Եթե ակումբը որևէ տրանսֆերից ունենա եկամտի շահույթ, ապա դրա 25%-ը կփոխանցվի «1/4»-ի հաշվին։ Ավելին` եթե խնայողությունը կատարվել է խաղացողի շնորհիվ, որը կազմում է ծախսերի սահմանաչափի 5%-ը, ապա «1/4»-ի փոխարեն սկսում է գործել «1/2» օրենքը։
Ինչպե՞ս են տեղի ունենում խաղացողների փոխանակումները
Ակումբների կամ հանրային սահմանափակ ընկերությունների կողմից ֆուտբոլիստների փոխանակումը դիտվում է որպես են որպես անկախ գործողություններ։ Գոյություն ունի (անկախ) Գնահատման հանձնաժողով, որն անհրաժեշտության դեպքում կարող է վերանայել և հարմարեցնել ակումբների կողմից յուրաքանչյուր փոխանցմանը տրված արժեքները:
Կարո՞ղ են ակումբներն ստացված շահույթը ծախսել տրանսֆերներ իրականացնելու համար
Ինչպես նշվեց վերևում, ակումբների ընդհանուր եկամուտը 2014/15 և 2019/20 թվականների ընթացքում աճել է 250% -ով ՝ լավ մենեջմենթի շնորհիվ: Հաշվի առնելով Covid-19-ի առաջացրած ճգնաժամը և եկամտի կտրուկ նվազումը ՝ հարց է տրվել ՝ արդյոք ակումբները կարո՞ղ են օգտագործել նախորդ տարիների տնտեսած գումարները:
Տնտեսական վերահսկողությունը թույլ է տալիս գերազանցել ծախսերի սահմանաչափը` որոշակի կուտակված սեփական եկամտի օգտագործմամբ, սակայն մեկ պայմանով, որ այն չնվազի «ընդունելի հարաբերակցության» շեմից։
Այսպիսով, կարելի է ասել, որ սա ռեսուրս է, որը հասանելի է միայն այն ակումբների համար, որոնք ֆինանսապես կայուն են և կարողանում են գումար խնայել։
Կա՞ն սահմանափակումներ այն ակումնների հանդեպ, որոնք չեն հետևում տնտեսական վերահսկողությանը
Այո՛, կան։ Գոյություն ունի տուգանքների համարագ հետևյալ խախտումների համար. ծախսերի սահմանաչափի գերազանցում, տրանսֆերի գրանցման համար նախատեսված փաստաթղթերի ուղարկման ժամկետների անհամապատասխանելիություն, բացակայող կամ սխալ փաստաթղթեր, պարտքեր այլ ակումբներին, աշխատակիցներին, կամ պետական կառավարման մարմիններին։
Եթե հանրային սահմանափակ ընկերությունը հաստատում է եկամտի ավելացումը, կարո՞ղ է այն օգտագործվել ծախսերի սահմանաչափի ավելացման համար
Այո՛, սակայն այն տոսկոսը, որը կարող է օգտագործվել պայմանագրի կնքման ժամանակ, կտարբերվի` կախված ակումբի ֆինանսական վիճակից։ Լավագույնից մինչև վատագույն ֆինանսական ցուցանիշներ ունեցող ակումբները պայմանագրերի կնքման համար կարող են բաշխել եկամտի 100%-ը (2022/23 մրցաշրջանից`80%), 65%-ը, 50%-ը կամ նույնիսկ 0%-ը։
Անկախ թույլատրված տոկոսից, ամբողջ գումարը չի կարող հատկացվել տրանսֆերներ իրականացնելուն։
Ի՞նչ տեղի կունենա, եթե պարզվի, որ ակումբի կողմից տրանսֆերի գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանուն իրականությանը
Երբ ակումբը փաստաթուղթ է ուղարկում նոր խաղացող գրանցելու համար, կա ստուգող մարմին, որը կարող է ճշգրտումներ կատարել, եթե ներկայացված թվերը չհամապատասխանեն շուկայի արժեքներին կամ տնտեսական միտումներին:
Ինչ վերաբերում է, թե ինչպես են որոշվում այդ անճշտությունները, ապա նշված բոլոր դեպքերի համար կիրառվում են հատուկ օրենքներ։ Օրինակ` հնարավոր չէ կրճատել աշխատավարձը ՝ առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու, իսկ մրցաշրջանների միջև աշխատավարձի առավելագույն բարձրացումը կազմում է 30%:
Տնտեսական վերահսկողության այս բոլոր առանձնահատկությունների շրջանակում պետք է նաև նշել, որ 2022/23 մրցաշրջանից կարևոր փոփոխություն կլինի ծախսերի սահմանաչափի բարձրացման հարցում: Այդ մրցաշրջանիցն սածխսերի սահմանաչափի ավելացման համար հատկացված եկամտի ավելացման, իջեցման աջակցության և կուտակված սեփական եկամտի գումարը չի կարող գերազանցել շրջանառության 25%-ը:
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Երկրորդ Լիգա, Լա-լիգա, Լիգա-1, Լիգա-2, Չեմպիոնշիփ, տրանսֆերներ