Բուֆոնը, հնարավոր է, կարիերան շարունակի Բեռլուսկոնիի ու Գալիանիի թիմում
«Յուվենտուսի» 43-ամյա դարպասահապ Ջանլուիջի Բուֆոնը , հնարավոր է, կարիերան շարունակի Բ սերիան ներկայացնող «Մոնցա» ակումբի կազմում, որի սեփականատերը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է, ում ժամանակին պատկանել է նաև «Միլանը», իսկ ակոuմբի սպորտային տնօրենը Սիլվիո Բեռլուսկոնին է, ով այդ նույն պաշտոնը զբաղեցրել է նաև «ռոսոներիների» շարքերում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Գալիանին 2006 թ․ շատ մոտ է եղել Բուֆոնի հետ պայմանագիր կնքելուն, սակայն գործարքը չի կայացել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 15 տարի անց 76-ամյա ֆունկցիոները ցանկանում է կրկին փորձել պայմանագիր կնքել վետերան դարպասապահի հետ։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը վերջերս հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Յուվենտուսից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիանո Գալիանի, Միլան, Մոնցա, Յուվենտուս, Ջանլուիջի-Բուֆոն, Սիլվիո Բեռլուսկոնի, տրանսֆերներ