Բանանցը և Չելոյանցը տուգանվել են 350 հազար դրամով
Այսօր՝ ապրիլի 26-ին կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Նիստի 2-րդ հարցը վերաբերել է «Լոռի» – «Բանանց» հանդիպմանը հյուրերի չմասնակցելուն և Ջևան Չելոյանցի հայտարարությանը:
2. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) խաղի մասին (հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև «Բանանց» թիմը հրաժարվեց խաղալուց և ինքնակամ լքեց խաղադաշտը)
ՈՐՈՇԵՑԻՆ`
2.1. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ դրամ
2.2. Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ
# Բանանց, հայկական-ֆուտբոլ, Ջևան-Չելոյանց