Խամեսին դուր չի գալիս Անգլիան․ ֆուտբոլիստը ցանկանում է լքել Էվերտոնը

Խամեսին դուր չի գալիս Անգլիան․ ֆուտբոլիստը ցանկանում է լքել Էվերտոնը

17/02/2021 - 21:21

Ինչպես տեղեկացնում է Defensa Central պարբերականը, «Էվերտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է լքել մերսիսայդյան ակումբը։

Հաղորդվում է, որ կոլումբացի ֆուտբոլիստին դուր չի գալիս Անգլիան, մասնավորապես՝ երկրի եղանակը, միգրացիոն օրենքների խստությունը և ընդգծված ուժային ֆուտբոլը։ Կիսապաշտպանի բացասական տրամադրվածության վրա չի կարողանում ազդել անգամ «իրիսների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գործոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Խամեսը ցանկանում տեղափոխվել Մադրիդ՝ կարիերան շարունակելու «Ատլետիկոյի» կազմում, որն ավելի վաղ հետեքրքրված էր 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023