Լացիոն տնային խաղում ավելի լավ տեսք ուներ մրցակցից🎥
Շարունակվում է իտալական Ա սերիայի 16-րդ տուրը, որի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունեց ընդունեց «Ֆիորենտինային» և կարողացավ հաղթել մրցակցին 2։1 հաշվով։
Հանդիպման 6-րդ րոպեին Ֆելիպե Կայսեդոն բավականին գեղեցիկ գոլով բացեց խաղի հաշիվը (1։0), իսկ 75-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն կրկնապատկեց այն՝ 2։0։
Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն «Ֆիորենտինան» խաղի 88-րդ րոպեին ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք և հյուրերի հարձակվող Դուշան Վլահովիչը վստահորեն իրացրեց այն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։
Այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 25 միավոր․ նա մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում է։ «Ֆիորենտինոն» ունի 15 միավոր և հանգրվանել է 14-րդ հորզոնականում։
# Ա-սերիա, Դուշան Վլահովիչ, Լացիո, Չիրո Իմոբիլե, Ֆելիպե Կայսեդո, Ֆիորենտինա