Դրամա Միլանում․ Թեո Էրնանդեսը «Միլանին» վերադարձրեց առաջին հորիզոնական🎥

Դրամա Միլանում․ Թեո Էրնանդեսը «Միլանին» վերադարձրեց առաջին հորիզոնական🎥

24/12/2020 - 01:51

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Լացիոն»։

Հանդիպումը հետաքրքիր և թրիլլերային սցենարով անցավ։ «Ռոսոներիները» բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացան, քանի որ նախ 10-րդ րոպեին Անտե Ռեբիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 17-րդ րոպեին Հական Չալհանօղլուն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

28-րդ րոպեին հռոմեական ակումբը մեկ գնդակ հետ բերեց։ 11-մետրանոց հարված արդեն նշանակվել էր «Միլանի» դարպասին, սակայն գնդակին մոտեցած Չիրո Իմոբիելի հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց իր թիմին, ինչից հետո գնդակը հասավ Լուիս Ալբերտոյին, ով էլ հաշիվը դարձրեց 2։1։

59-րդ րոպեին, Չիրո Իմոբիլեն, ի վերջո խփեց իր գոլը՝ լուստախտակին վառելով 2։2 հաշիվը։

Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն իրադարձությունների նման զարգացման հետ համաձայն չէր Թեո Էրնանդեսը, ով 90+2-րդ րոպեին խփեց «Միլանի» հաղթական գնդակը՝ իր թիմին վերադարձնելով առաջին հորիզոնական։

Այսպիսով, «Միլանը» ծանրագույն խաղում հաղթեց 3։2 հաշվով, վաստկեց 33 միավոր, հետ շրջանցեց «Ինտերին» և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Լացիոն» 21 միավորով 8-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023