Վան Գալ. Մանչեսթեր Սիթին կհաղթի Չեմպիոնների լիգան
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող է դառնալու «Մանչեսթեր Սիթին»:
««Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի թիմային են «նայվում», քան «Բարսելոնան»: Այդ առումով նույնիսկ «Լիվերպուլն» է գերազանցում «Սիթիին»:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, քանի որ նրանք այժմ, ըստ իս, լավագույն ֆուտբոլն են ցուցադրում»,- Վան Գալի խոսքն է մեջբերել BBC-ն:
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա