Լա լիգան պատասխանել է Խորխե Մեսսիին
Լա Լիգան պաշտոնապես պատասխանել է Խորխե Մեսսիի և Լեո Մեսսիի տարածած հայտարարությանը։
Այդ հայտարարության մեջ Մեսսիները նշում էին, որ օգոստոսի 30-ին Լա լիգայի տարածած հայտարարության մի մասը սխալը։ Ասոցիացիան նշում է, որ խաղացողի հրաժագնի կետը դեռևս ուժի մեջ է, իսկ Մեսսիները պնդում են, որ պայմանագրի այդ կետը 2019/20 մրցաշրջանի ավրատից հետո այլևս չի գործում։ Լեո Մեսսիի պայմանագրում կա կետ, ըստ որի, նրա հրաժագինը կազմում է 700 մլն եվրո, և եթե որևէ ակումբ ցանկանում է գնել նրա տրանսֆերը, պետք է վճարի այդ գումարը։
Լա լիգան էլ Խորխե Մեսսիի տարածած հայտարարությունից հետո պաշտոնապես պատասխանել է դրան՝ հավելելով , որ Լեո Մեսսիի հրաժագնի կետը միանշանակ ուժի մեջ է։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, տրանսֆերներ