Միրոսլավ Կլոզեն մարզչական կարիերա է սկսում
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կընդգրկվի ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում։
Այժմ նախկին հարձակվողն աշխատում է մյունխենյան ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի հետ, սակայն, ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, Կլոզեն սույն թվականի հուլիսի 1-ից կմիանա Հանսի Ֆլիկի շտաբին։ Կլոզեի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
«Ես շատ ուրախ եմ և անհամբերությամբ սպասում եմ այս նոր մարտահրավերին։ Մենք Ֆլիկի հետ ծանոթ ենք, երբ դեռևս խաղում էի Գերմանիայի հավաքականի կազմում։ Մենք միմյանց նկատմամբ անձնական հարգանք ենք տածում»,- մեկնաբանել է Կլոզեն։
Հիշեցնենք, որ Միրո Կլոզեն 16 գնդակով համարվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ Կլոզեն 71 գոլով նաև Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։ Կլոզեն «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2007-2011 թվականներին։
# Աշխարհի առաջնություն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ, Միրոսլավ Կլոզե