Բարսելոնան ցանկանում է խաղացողների աշխատավարձը կրճատել նաև հաջորդ մրցաշրջանի համար
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Բարսելոնան» մտադիր է ավելի շատ կրճատի խաղացողների աշխատավարձը։ Ակումբը ցանկանում է, որ խաղացողների աշխատավարձը կրճատվի նաև հաջորդ մրցաշրջանի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը ստիպված է իր ծախսերը կրճատել 200 մլն եվրոյի չափով, որպեսզի կարգավորի ֆինանսական բարդ դրությունը, որը ստեղծվել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինասնական ճգնաժամի պատճառով։
Այդ պատճառով էլ «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է խաղացողներին խնդրել, որպեսզի զիջումների գնան ոչ միայն մրցաշրջանի մնացած հատվածի համար, այլև հաջորդ ողջ մրցաշրջանի։
Ներկա պահին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ստեղծված իրավիճակում համաձայնել են աշխատավարձի 70 տոկոս կրճատման։
# Բարսելոնա, կորոնավիրուս