Էմերին Արսենալում աշխատելու ժամանակ միառաժամանակ հանդիպում էր երկու կանանց հետ
Իսպանացի մասնագետ Ունայի Էմերին «Արսենալում» աշխատելու տարիներին միառժամանակ հանդիպել է երկու կանանց հետ։
Առաջինը բրիտանուհի Սաշա Ռայթն է, ով վերջերս պատմել է, թե ինչպես է Էմերին հենց իրեն մեղադրել պաշտոնանկության մեջ։ Ռայթը պատմել է նաև, թե ինչպես է Էմերին իրեն անվանել կախարդ։
Երկրորդը Լյուսիլա Սեգին է, ով MarBlanc անունով բառ ունի Մալյորկայում։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը։
«Լյուսիլան ճամփորդում էր Էմերիի հետ ողջ աշխարհով մեկ և նրանք կարծես ամուսիններ լինեին: Նրանք հանդիպում էին ավելի քան 10 տարի։ Լյուսիլան Էմերիի կողքին էր այն պահից սկսած, երբ նա բաժանվեց իր կնոջից՝ Լուիզայից։ Լյուսիլան մինչև այժմ Էմերիի հետ է, սակայն Սաշայի վերջին հայտարարությունը, նշելով, որ մինչև նախորդ ամիս նա և Ունային միասին են եղել, ստեղծեց իսկական խառնաշփոթ»,- փոխանցում է The Sun-ը։
Նշվում է, որ Էմերիի և Սաշա Ռայթի հարաբերությունները տևել են ավելի քան երկու տարի։
# Արսենալ, Ունայ-Էմերի