Բարսելոնան հետաքրքրված է Ռեալի երիտասարդ կիսապաշտանով
«Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կասիտիլիան» ներկայացնող 19-ամյա կիսապաշտպան Սեսար Գելաբերտը հնարավոր է լքի ակումբը։ Այդ մասին տեղեկանցում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հելաբերտի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը խաղացողին հետևում է դեռևս 2015 թվականից։ Այն ժամանակ, երբ խաղացողը դեռևս հանդես էր գալիս «Հերկուլեսի» կազմում, կատալոնական ակումբը ցանկացել է նրա հետ պայմանագիր կնքել, սակայն, ի վերևո, խաղացողը տեղափխովել է «Ռեալ»։
Բացի «Բարսելոնայից»՝ խաղացողին հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։ Ենթադրվում է, որ լոնդոնյան ակումբը ֆավորիտ է խաղացողին ձեռք բերելու հարցում։
Խաղացողի և ակումբի միջև գործող պայամանագիրն ավարտվում է 2021 թվականին։ «Արքայական» ակումբը մտադիր է երկարաձգել խաղացողի հետ պայամանգիրը։
Ընթացիկ մրցաշրջանում «Կաստիլիայի» կազմում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Նշենք, որ Գելաբերտը «Ռեալի» համակարգին միացել է 2015 թվականին և այդ ընթացքում հասցրել է հանդես գալ U-17, U-18, ինչպես U-19 թիմերում, իսկ այժմ, ինչպես նշեցինք, հանդես է գալիս «Կաստիլիայի» կազմում։
# Արսենալ, Բարսելոնա, Կաստիլիա, Մանչեսթեր-Յունայթեդ, Միկել Արտետա, Ռեալ Մադրիդ, Սեսար Գելաբերտ