Սուլշեր․ «Նա ամռանը կվերադառնա և կապացուցի, որ բոլորը սխալվել են»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» վարձակալությունից հետո վերադառնալու է ակումբ։
«Ալեքսիսը ամռանը կվերադառնա և կապացուցի, որ դուք բոլորդ սխալ էիք», նշել է նորվեգացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է goal.com-ը։
Հիշեցնենք, որ 31-ամյա չիլիացի խաղացողը «ներաձուրիների» կազմը համալրել է նախորդ ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Խաղացողը հոկտեմբերից ի վեր վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել, որը ստացել է Չիլիի և Կոլումբիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ։
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր