Մեսսին կրկնել է իր հակառեկորդը
Իսպանական Լա Լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտվեց «Վալենսիային»։
Այդ խաղում կատալոնացիների ավագ Լեո Մեսսի խաղը ոչ մի կերպ չէր ստացվում։ 32-ամյա խաղացողը 11 անգամ հարվածել է մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։
Opta-ի տեղեկություններով Մեսսին այդ ցուցանիշով կրկնել է իր հակառեկորդը։ 2017 թվականի դեկտեմբերին կայցած «Դեպորտիվոյի» դեմ խաղում գոլահարը նույնպես 11 անգամ հարվածել էր դարպասին՝ չգրավելով մրցակցի դարպասը։ Այդ խաղում Մեսսին նույնիսկ վրիպել էր 11 մետրանոց հարվածից։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Վալենսիա