«Ռոման» նորից ջախջախիչ հաղթանակ տարավ` պարտության մատնելով «Մոնցային» 🎥
«Ռոման» նորից ջախջախիչ հաղթանակ տարավ` պարտության մատնելով «Մոնցային» 🎥
30/11/2026 - 00:34

Իտալիայի Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեց «Մոնցային»։

«Ջալոռոսիից» դուբլ գրանցեց Մատիաս Սուլեն, աչքի ընկան Դոնիել Մալենն ու Սանտիագո Կաստրոն։

Մալենը 13 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։

Հռոմեական ակումբն Ա սերիայում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ մրցակցի դաշտում ջախջախել էր «Պարմային» (5:1)։

«Ռոման» 33 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը 35 միավորով հռոմեական մյուս ակումբն է` «Լացիոն»։ Երրորդ տեղը զբաղեցնող «Ինտերն» ունի 32 միավոր։

«Մոնցան» 10 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026