«Բարսայի»` խոշոր հաշվով հաղթանակների տպավորիչ վիճակագրությունը Ֆլիկի գլխավորությամբ
«Բարսելոնան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ անցկացրած 136 խաղից 49-ն ավարտել է խոշոր հաշվով հաղթանակով` առավելության հասնելով նվազագույնը երեք գոլի տարբերությամբ։
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Բլաուգրանան» չորս անգամ խոշոր հաշվով հաղթել է «Վալենսիային» (7:1, 6:0, 5:0, 5:0), երեքական անգամ` «Ատլետիկ Բիլբաոյին» (5:0, 4:0, 3:0), «Մալյորկային» (5:1, 3:0, 3:0) ու «Սևիլիային» (5:1, 5:2, 4:1)։
Կատալոնական գրանդը երկուական անգամ խոշոր հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին» (4:0, 5:2), «Ժիրոնային» (4:1, 4:1), «Վիլյառեալին» (5:1, 4:1), «Խետաֆեին» (3:0, 3:0), «Բետիսին» (5:1, 5:2) և «Ալավեսին» (3:0, 6:1)։
«Կապտանագույններից» խոշոր հաշվով պարտություն են կրել նաև «Դեպորտիվոն» (1:5), «Ֆեյենորդը» (1:5), «Վալյադոլիդը» (0:7), «Յանգ Բոյսը» (0:5), «Բավարիան» (1:4), «Ցրվենա Զվեզդան» (2:5), «Բրեստը» (0:3), «Բարբաստրոն» (0:4), «Ռեալ Սոսյեդադը» (0:4), Դորտմունդի «Բորուսիան» (0:4), «Օլիմպիակոսը» (1:6), «Ռեալ Օվիեդոն» (0:3), «Կոպենհագենը» (1:4), «Լևանտեն» (0:3), «Օսասունան» (0:3), Մադրիդի «Ատլետիկոն» (0:3), «Նյուքասլը» (2:7), «Էսպանյոլը» (1:4), «Էլչեն» (0:5), «Ռայո Վալեկանոն» (2:5), «Ռասինգը» (2:7), «Գալաթասարայը» (1:4), «Ասթոն Վիլան» (0:3) և «Սաբահը» (1:4)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա