Բալեկյանի գոլը «Բարակաս Սենթրալին» դուրս է բերել Կլաուսուրայի քառորդ եզրափակիչ 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 1/8 եզրափակիչում «Բարակաս Սենթրալը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Դեֆենսիա և Խուստիսիային»։
Հյուրերի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
30-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 խաղերում 4 գոլ է խփել։
Բալեկյանը վարձավճարով է խաղում «Բարակաս Սենթրալում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին»։
Բարակասը ներկայացնող ակումբը դուրս է եկել Կլաուսուրայի քառորդ եզրափակիչ, որտեղ «Ռոսարիո Սենթրալ» – «Խիմնասիա Մենդոսա» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարակաս Սենթրալ, ԴԵֆենսիա և Խուստիսիա, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան