Պաշտոնական. Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ մարզչական աշխատանքի 📸
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է «Գանձասարի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
59-ամյա մասնագետը Կապանը ներկայացնող ակումբը մարզել է նաև 2010-12 թվականներին։ «Գանձասարը» նրա գլխավորությամբ 29 խաղում տարել է 13 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։
Խաշմանյանի` մարզչական նախորդ աշխատավայրը «Ալաշկերտում» էր, որտեղից հեռացել է 2025թ. հունվարին։ Նա «Գանձասարում» 2025թ. մայիսից զբաղեցնում էր մարզական տնօրենի պաշտոնը։
«Գանձասարը» Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել, կրել 12 պարտություն ու 3 միավորով վերջին` 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Աբրահամ-Խաշմանյան, Ալաշկերտ, Գանձասար, Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ