Ռուսաստանի հավաքականը ֆանտաստիկ քամբեքով հաղթեց Ուզբեկստանին 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` Տաշքենդում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթելով Ուզբեկստանի թիմին։
Ռուսները պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց 70-79-րդ րոպեների ընթացքում երեք գոլ խփեցին` ֆանտաստիկ քամբեք անելով։
Վալերի Կարպինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Նիկոլայ Կոմլիչենկոն, մեկ գոլ էլ խփեց Ալեքսեյ Միրանչուկը։
Ուզբեկներից աչքի ընկավ Բեխրուզ Կարիմովը, իսկ հյուրերի պաշտպան Վիկտոր Մելեխինը գրավեց սեփական դարպասը։
Ռուսաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 17-ին` Կրասնոդարում մրցելով Վենեսուելայի դեմ։
«Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ֆաբիո Կանավարոյի գլխավորած Ուզբեկստանի հավաքականը նույն օրը կհանդիպի Սաուդյան Արաբիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml