«Չելսին» սենսացիոն պարտություն կրեց 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց առաջնության հետնապահ «Սանդեռլենդից»։
«Սև կատուների» հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց Էնցո Լե Ֆեն։
Հանդիպման հերոսներից էր նաև տանտերերի դարպասապահ Ռոբին Ռուֆսը` կատարելով 4 սեյվ։
«Սանդեռլենդը» միավորների քանակը հասցրեց 8-ի, լքեց վերջին` 20-րդ տեղը և այժմ 18-րդն է։
Լոնդոնյան գրանդը 16 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml