Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը 📸
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը 📸
04/11/2026 - 14:22

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր Դավիդ Հովհաննիսյանը (95 կգ)։

29-ամյա ծանրորդը հանդես եկավ B խմբում։ Նա պոկում և հրում վարժություններում միայն մեկական հաջող մոտեցում կատարեց` ցույց տալով երկամարտի 360 կգ (165+195) արդյունք։

Հայ մարզիկն այժմ 9-րդ տեղում է։ Հովհաննիսյանի վերջնական դիրքը պարզ կլինի A խմբի ուժեղագույն 10 ծանրորդների պայքարի ավարտից հետո, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։

B խմբում 373 կգ (166+207) արդյունքով հաղթեց ուզբեկ Մուհամադկոդիր Տաշտեմիրովը։ Երկամարտի 373 կգ (163+210) արդյունքն ունի նաև երկրորդ տեղում գտնվող հարավկորեացի Չոն Բոմ Վոնը, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է C խմբում հանդես եկած օլիմպիական չեմպիոն ու փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Կիանուշ Ռոստամին (Կոսովո), որը ցույց է տվել երկամարտի 371 կգ (170+201) արդյունք։

Ռոստամին իր բոլոր հաջողությունները գրանցել է Իրանի դրոշքի ներքո հանդես գալու տարիներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026