Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` փոքր բրոնզե մեդալակիր 🎥
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ եղավ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)։
21-ամյա ծանրորդը երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում։
Սա այս աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն էր։
Այս քաշային կարգում երկամարտի 227 կգ (102+125) արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Օ Կվան Օկը։ Փոխչեմպիոն դարձավ Չեն Գուան Լինը (Չինական Թայբեյ, 215 կգ), իսկ երկամարտի բրոնզե մեդալը նվաճեց Օլգա Իվժենկոն (Ուկրաինա, 214)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքսանդրա Գրիգորյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ