Մահացել է Լիոնել Մեսիի հայրը` Խորխեն 📸
Մահացել է Լիոնել Մեսիի հայրը` Խորխեն 📸
08/08/2026 - 17:25

68 տարեկանում կյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի հայրը` Խորխեն, հայտնում են մի շարք աղբյուրներ։

Խորխե Մեսին մահացել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո։

Ալժիրի թիմի դեմ ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (3:0) հեթ-տրիկ գրանցելուց հետո Լիոնել Մեսին չէր կարողացել զսպել հույզերը, իսկ հետխաղային մամուլի ասուլիսում հայտնել էր, որ դա կապված էր ծանր ապրումների հետ։

Հետագայում հայտնի դարձավ, որ ավագ Մեսին ծանր հիվանդ է։ Խորխեն Մեսիների ընտանիքի հետ ներկա չէր աշխարհի առաջնությանը։

Հունիսին Մեսիի ընտանիքը հայտնել էր, որ Խորխեն բուժում է ստանում, բայց գտնվում է կայուն վիճակում։ Նրա վիճակը Մունդիալից առաջ վատթարացել էր։

Նշենք, որ Խորխե Մեսին նաև լեգենդար ֆուտբոլիստի գործակալն էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026