Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ ըմբշամարտի Մ17 աշխարհի չեմպիոն 🎥
Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ ըմբշամարտի Մ17 աշխարհի չեմպիոն 🎥
29/07/2026 - 19:52

Ջանես Նազարյանը դարձավ ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող մրցաշարի եզրափակիչում 71 կգ քաշային մարգում Նազարյանը գերլարված պայքարում 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ջուևին։

Մինչև վռորոշ գոտեմարտը հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր զիջել մրցակիցներին` հաղթելով Մարտին Լետվիկին (Նորվեգիա, 8:0), Ռեզիտ Մուհամեդ Յուրուկին (Թուրքիա, 9:0), Էրվին Ցուցորին (Հունգարիա, 9:0) և Քրիստիան Կրացևին (8:0)։ Այդ բոլոր գոտեմարտերն ավարտվել էին նախատեսվածից շուտ։

17-ամյա Նազարյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա այս տարի դարձել էր նաև Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026