ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա հանդիպման մրցավարական անձնակազմը 📸
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիա – Իսպանիա հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար` Իվան Բարտոն (Սալվադոր)։
Եզրային մրցավարներ` Դավիդ Մորան (Սալվադոր), Անտոնիո Պուպիրո (Նիկարագուա)։
Չորրորդ մրցավար` Գլեն Նյուբերգ (Շվեդիա)։
Պահեստային մրցավար` Մահբոդ Բեգի (Շվեդիա)։
Բարտոնն ԱԱ-2026-ում արդեն երեք հանդիպում սպասարկել է։ Նրա գլխավորած անձնակազմի ուղղեկցությամբ կայացել են Թուրքիա – Պարագվայ (խմբային փուլ, 0:1), Ճապոնիա – Շվեդիա (խմբային փուլ, 1:1) և Շվեյցարիա – Կոլումբլա (1/8 եզրափակիչ, 0:0, 11-մետրանոցներով` 4:3) հանդիպումները)։
Պատմության մեջ առաջին անգամ սալվադորցի մրցավարը կսպասարկի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղը։
Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Իվան Բարտոն, Մունդիալ-2026, Ֆրանսիայի հավաքական