«Նոայից» հեռացած Իմրան Ուլադ Օմարը նոր ակումբ ունի 📸
«Նոայից» հեռացած կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը տեղափոխվել է Բաթումիի «Դինամո», հայտնում է վրացական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա հուլիսի 20-ին և կպատրաստվի Վրաստանի Էրովնուլի Լիգայի վերսկսմանը։
«Դինամոն» անցկացրած 19 խաղում վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։
28-ամյա Ուլադ Օմարը «Նոայում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 65 խաղում խփել է 17 գոլ, կատարել 11 ասիստ։
Կիսապաշտպանը վրացական ակումբներից նախկինում հանդես է եկել նաև «Դինամո Թբիլիսիում» և «Լոկոմոտիվ Թբիլիսիում»։ Նա Էրովնուլի լիգայում 81 խաղում դարձել է 31 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դինամո Բաթումի, Իմրան Ուլադ Օմար, Լիգա Էրովնուլի, Նոա, Վրաստանի առաջնություն, տրանսֆերներ