ԱԱ-2026. Բելգիան ֆանտաստիկ քամբեքով հաղթեց Սենեգալին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Բելգիան ֆանտաստիկ քամբեքով հաղթեց Սենեգալին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
02/07/2026 - 08:38

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Բելգիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Սենեգալի թիմի նկատմամբ։

«Տերանգայի առյուծները» մինչև 86-րդ րոպեն երկու գնդակի առավելություն ունեին, բայց «Կարմիր սատանաները» կարողացան ֆանտաստիկ քամբեք անել` հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Երբ թվում էր, թե կողմերը պետք է իրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ, բելգիացիները ևս մեկ գոլ խփեցին 120+5-րդ րոպեին` կորզելով թրիլերային հաղթանակ։

Սենեգալցիներից 24-րդ ու 51-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Հաբիբ Դիարան ու Իսմայիլա Սարը։

Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 86-րդ ու 89-րդ րոպեներին Յուրի Տիլեմանսի ու Ռոմելու Լուկակուի խփած գոլերի շնորհիվ։

Բելգիացիների ավագ Տիլեմանսը խփեց նաև իր թիմի հաղթական գոլը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։

Այսպիսով, «Կարմիր սատանաները» մեծ դժվարությամբ դուրս եկան աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին Սիեթլում կմրցեն մրցաշարի տանտերերից ԱՄՆ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 4:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026