90+3-ին Պաշալիչի` «տրիվելայով» խփած ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց Խորվաթիային 🎥
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։
Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։
Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ Անդրաժ Շպորարը։
«Վանդակավորները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն արդեն աշխարհի առաջնությունում` հունիսի 18-ին L խմբի առաջին տուրում մրցելով Անգլիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml