Պորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Չիլիին 🎥
Պորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Չիլիին 🎥
06/06/2026 - 23:56

Պորտուգալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Չիլիի թիմին։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից գոլերը խփեցին Գոնսալու Գեդեշն ու Բրունու Ֆեռնանդեշը։ Չիլիացիներից աչքի ընկավ Լուկաս Սեպեդան։

Հավաքականները հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. միմյանց միջև բախման հետևանքով պորտուգալացիներից 45+2-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ռաֆայել Լեաուն, «Լա ռոխայից»` Իվան Ռոմանը։

«Սելեսաոն» նախքան ԱԱ-2026-ը հունիսի 10-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Նիգերիայի հավաքականի դեմ։

Չիլին այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունի։

Գոլերն ու կամիր քարտերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026