ՉԼ եզրափակիչ. Հավերցը 6-րդ րոպեին առաջ մղեց «Արսենալին» ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» մրցում է ՊՍԺ-ի դեմ։
«Զինագործներից» 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կայ Հավերցը։
Գերմանացի հարձակվոցը կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։
2021 թվականին «Չելսին» Հավերցի միակ գոլի շնորհիվ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»` պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով «Ականջավոր գավաթը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml