Here we go! «Տոտենհեմը» պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ
«Բորնմութի» պաշտպան Մարկոս Սենեսին կարիերան կշարունակի «Տոտենհեմում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Լոնդոնյան ակումբն ու ֆուտբոլիստն ամբողջական համաձայնության են հասել։
29-ամյա պաշտպանը «Խթանների» կազմը կհամալրի անվճար։ Նա «Բորնմութի» հետ չի երկարաձգի հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրն ու ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
Ավելի վաղ հաղորդում էր, որ կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը», բայց նա նախընտրել է տեղափոխվել «Տոտենհեմ»։
Սենեսին «Բորնմութում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 128 խաղում գրանցել է 6 գոլ ու 10 ասիստ։
Սենեսին 2022թ. հունիսից հրավիրվում է Արգենտինայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բորնմութ, Մարկոս Սենեսի, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո