«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Ուրարտուին»` դառնալով Հայաստանի եռակի գավաթակիր 🎥
«Նոան» երկրորդ տարին անընդմեջ ու պատմության մեջ երրորդ անգամ Հայաստանի եռակի գավաթակիր դարձավ։
Մրցաշարի եզրափակիչում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4:2 հաշվով հաղթեց «Ուրարտուին»։
«Նոայից» դուբլ գրանցեց Մարին Յակոլիշը, աչքի ընկան նաև Էլդեր Ֆերեյրան ու Նաթանիել Սայինտինին։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմից գոլ խփեցին Միքայել Միրզոյանն ու Էդիկ Վարդանյանը։
«Նոան» Հայաստանի գավաթը նվաճել էր նաև 2020 ու 2025 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml