Կրիշը շարունակում է իր գոլային շարքը?
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ։
«Ծեր սինյոռայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով արդեն 7 անընդմեջ խաղ դառնում է գոլի հեղիանկ՝ իր գոլերի քանակը հասնցելով 16-ի։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակեց Անդրեաս Կոռնելիուսը։
Մաուրիցիո Սարիի սաները վաստակեցին 51 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Ինտերին» գերազանցելով արդեն 4 միավոր։
«Պարման» 28 միավորով 7-րդն է։
# Ա-սերիա, Ինտեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պարմա