«Բայերը» 60-70 միլիոն եվրո է պահանաջում «Արսենալից» ու «Ռեալից»
«Բայերը» 60-70 միլիոն եվրո է պահանաջում «Արսենալից» ու «Ռեալից»
01/04/2026 - 16:15

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են «Բայերի» հարձակվող Քրիստիան Կոֆանի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

«Զինագործների» սկաուտները տպավորված են կամերունցի ֆուտբոլիստի խաղով։ Լոնդոնյան գրանդի ներկայացուցիչները նրա մրցելույթը հետևել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի»` «Բայերի» դեմ երկու մրցավեճում (1:1 և 2:0)։

«Ռեալը» նույնպես դիտարկում է 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Երիտասարդ ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև անգլիական այլ գրանդ ակումբներ։

«Բայերը» կվաճառի իր խաղացողի տրանսֆերը, եթե վճարվի 60-70 միլիոն եվրո։

Կոֆանը «Բայեր» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 39 խաղում խփել է 7 գոլ, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026